«Գլորիա» ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ կորոնավիրուս կա 5 հունիսի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի 115 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին տեղեկացրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ «54 նոր դեպք ունենք, «Գլորիա»-ի վարակված աշխատակիցների թիվը այսօրվա դրությամբ կազմում է 115»,- ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»: Անդրադառնալով ֆաբրիկայի գործունեությունը 14 օրով սահմանափակելու հարցին՝ Ղուկասյանն ասել է. «Արտադրամասում, քանի որ բոլորն արդեն կոնտակտավորներ են, այսպես թե այնպես պետք է 14 օր ինքնամեկուսանան։ Հետևաբար, «Գլորիա» արտադրամասի աշխատանքները այսպես թե այնպես հնարավոր չի լինի կազմակերպել առաջիկա 2 շաբաթների ընթացքում»: Մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերին զուգահեռ ընդլայնվել է նաև աշխարհագրությունը: Շարունակվում են դեպքեր գրանցվել նաև այն համայնքներում, որտեղ մինչև օրս վարակակիրներ չկային: Լոռու մարզում հունիսի 5-իդ դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակի 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է: Կորոնավիրուսի հետևանքով մարզում մահացել է 1 մարդ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |