Ապրիլին 9000 կազմակերպություն իր բոլոր՝ 31,000 աշխատողին չվարձատրվող պարապուրդի է ուղարկել

Ապրիլին 9000 կազմակերպություն իր բոլոր՝ 31,000 աշխատողին  չվարձատրվող պարապուրդի է ուղարկել

PanARMENIAN.Net - Ավելի քան 9000 կազմակերպություն ապրիլին չվարձատրվող հարկադիր պարապուրդի է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին՝ ավելի քան 31 հազար մարդու։

Այսպիսի տվյալներ են արտացոլված ԱՎԾ՝ հունվար-ապրիլին Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ տեղեկագրում։

Դրանք հիմնականում մինչև 80,000 դրամ միջին ամսական անվանական աշխատավարձ ունեցող փոքր և գերփոքր կազմակերպություններ են։

Ապրիլին երկրում գրանցված էր մոտ 547,000 աշխատող՝ մարտի մոտ 621,000-ի դիմաց, ավելի վաղ հայտնել էր «Հետքը»:

Այսպիսով՝ գրածցված աշխատողների թիվը նվազել է 31 հազարով։

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը պարզել էր, որ Հայաստանի խոշոր հարկատուներն ապրիլին մոտ 14,000 աշխատողի չեն վարձատրել։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---