ԱՆ․ Նմուշառման փայտիկների սղություն կա 5 հունիսի 2020 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այս պահին կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն կա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հավելելով, որ սղություն կա ամբողջ աշխարհում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը հունիսի 4-ին ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ): «Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապեսё Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար: Առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին»,- ասվում է գրառման մեջ: Հունիսի 5-ի դրությամբ ընդհանուր առմամբ, թեստավորվել է 65,161 անձ։ Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 11,817-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 596-ով: Մահվան ևս 8 դեպք է գրանցվել. 7-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 183 դեպք կա, այլ պատճառով՝ 69։ Առողջացածների ընդհանուր թիվը 3513 է։Փաստացի բուժվողները 8052 -ն են։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |