27-ամյա երիտասարդը կալանավորվել է 20,000 դրամանոցներ կեղծելու համար 5 հունիսի 2020 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի 27-ամյա բնակչի կողմից կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 27-ամյա բնակիչը 2019թ. դեկտեմբերի 20-ին ընկերուհու անչափահաս որդուց տեղեկանալով, որ վերջինիս անչափահաս ծանոթը խաղալու նպատակով համակարգչի և տպիչի միջոցով պատրաստում և վաճառում է թղթադրամներ, հաջորդ օրը իրացման նպատակով տղայից ձեռք է բերել թվով 3 հատ 20 000 դրամ անվանական արժեքների թղթադրամներ: Նույն օրն իր բնակարանում կոսմետիկ պարագաներ օգտագործելով, այդ թղթադրամների վրա տնայնագործական պայմաններում կատարել է ձևափոխումներ՝ կեղծել պաշտպանական նշանները՝ այդ կերպ պատրաստելով կեղծ թղթադրամներ, որոնք 2020թ. հունվարի 7-21-ն ընկած ժամանակահատվածում դնելով շրջանառության մեջ՝ իրացրել է Վանաձոր քաղաքում գործող տարբեր առևտրի կետերում: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |