Գեյթսի հիմնադրամը $100 մլն է նվիրաբերել Covid-19-ի դեմ պատվաստանյութի տարածմանը 5 հունիսի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը` Մելինդան $100 մլն են նվիրաբերել պատվաստանյութերի և իմունիզացիայի համաշխարհային ալիանսին (GAVI), որպեսզի արագացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիությունը, փոխանցում է «Վեդոմոստին»։ Գեյթսը նաև $1․6 մլրդ է հատկացրել այդ ալիանսի աշխատանքներին՝ ամբողջ աշխարհում, հատուկ ուշադրություն դարձնելով նաև աղքատ երկրներին։ Ընդհանուր առմամբ, հաջողվել է հավաքել $8․8 մլրդ՝ չնայած, որ միջոցառումների կազմակերպիչները նախատեսել էին հավաքել $7․4 մլրդ։ Այդ գումարը կծախսվի 300 մլն երեխայի իմունիզացիայի համար՝ կարմրուկի, պոլիոմիելիտի և դիֆթերիայի պատվաստումներով։ Ըստ տվյալների` այն կարող է առաջիկա 5 տարում 8 մլն կյանք փրկել։ Միջոցառմանը մասնակցել են 25 երկրի ներկայացուցիչ, 50-ից ավելի պաշտոնյա։ Ավելի վաղ Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը 300 մլն դոլար էր հատկացրել Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակմանն ու պայքարին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |