Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և արգելել վաճառքը Թուրքիային

Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և արգելել վաճառքը Թուրքիային

PanARMENIAN.Net - Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և վաճառքը Թուրքիային, հայտնում է Կանադայի հայ դատի հանձնախումբը (ANCC)։

Նշվում է, որ մայիսի 29-ին Global Affairs Canada (GAC)-ն հրապարակել է իր ամենամյա զեկույցը Կանադայի ռազմական արտահանման մասին։ Համաձայն դրա՝ արդեն երկրորդ տարին այդ երկիրն Ադրբեջանին չի ներառել ռազմական տեխնիկայի վաճառքի երկրների ցանկում։

Բացի այդ, 2019-ին Թուրքիայի կողմից Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունից հետո Կանադան արգելել է նաև զենքի արտահանումն այդ երկիր։

Զեկույցի հրապարակումից հետո Հայ դատի հանձնախումբը նամակ է գրել Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանին՝ բարձր գնահատելով կառավարության դիրքորոշումը և կոչ անելով նախարարին շարունակել խուսափել Թուրքիային և Ադրբեջանին զենք վաճառելուց։

ANCC համանախագահներ Հրագ Թարակջյանը և Շահեն Միրաքյանը հայտարարել են, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանի համար ռազմական լուրջ վտանգ են ներկայացնում։

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել