Անանյանն ու վարչապետը տարաձայնություն են ունեցել կադրային հարցի շուրջ

Անանյանն ու վարչապետը տարաձայնություն են ունեցել կադրային հարցի շուրջ

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի հրաժարական ներկայացրած նախագահ Դավիթ Անանյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարաձայնություն են ունեցել կադրային հարցի շուրջ, ասել են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Անդրադառնալով Անանյանի հրաժարականին, ՊԵԿ-ը հայտարարել է, որ վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի եղել:

Նշվում է, որ տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ:

«Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին», - ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, վարչապետը, հրապարակելով Արարատյան մաքսատանն արված լուսանկարները, որտեղ պահպանված չեն հակահամաճարակային կանոնները, պահանջել է Անանյանից ազատել մաքսատան ղեկավարին, ինչից Անանյանը հրաժարվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---