Համաշխարհային հանրությունը մոտ $9 մլրդ է հավաքել պատվաստումների համար 6 հունիսի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հանրությունը մոտ 8․8 մլրդ դոլար է հավաքել պատվաստումների համար։ Դոնորների վիրտուալ կոնֆերանսում նույնիսկ ավելի շատ է հավաքվել, քան ենթադրվում էր՝ կազմակերիչները 7․4 մլրդ դոլարի հույս ունեին հանգանակել։ Global Vaccine Summit 2020 վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում հանգանակված գումարով նախատեսվում է առաջիկա 5 տարում զարգացող երկրներում պատվաստումներ կատարել կյանքի համար վտանգավոր հիվանդությունների՝ կարմրուկի, մենինգիտի, թոքախտի, պոլիոմիելիտի և փայտացման դեմ, գրում է Deutsche Welle-ն։ Հանգանակված միջոցներով աղքատ երկրներում 300 մլն երեխա կպատվաստվի։ Պատվաստումների բարձր ցուցանիշի շնորհիվ Հայաստանում վերջին կարմրուկի տեղական դեպքն արձանագրվել է 2007-ին՝ շնորհիվ կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների։ Վերջին բերովի դեպքը արձանագրվել էր 2018-ի դեկտեմբերին և տարածում չի ունեցել։ 1995-ից հետո Հայաստանում պոլիոմիելիտի, 2000-ից` դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել։ Յուրաքանչյուր տարի Հայաստանում չի պատվաստվում նորածինների 4-5%-ը, այսինքն՝ մոտ 1600-2000 երեխա: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |