Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել։ Այսպիսով, ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov կայքի, վարակակիրների թիվը երկրում հասել է 808-ի։

Ապաքինվել է 663 անձ, 13 մարդ մահացել է, գրում է Sputnik Georgia-ն։

Կարանտինում 2955 մարդ կա, իսկ ստացիոնարում՝ 276։

Նախորդ շաբաթվա վերջում Վրաստանում վարակի նոր դեպքերի աճ էր գրանցվել՝ մայիսի 29-ին 8 նոր դեպք ախտորոշվեց, մայիսի 30-ին՝ 11, իսկ մայիսի 31-ին՝ 26: Փորձագետները դա կապում են խիստ սահմանափակումների չեղարկման հետ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---