Ռոնալդուն` աշխարհի առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Ռոնալդուն` աշխարհի առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

PanARMENIAN.Net - Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ում եկամուտը գերազանցել է 1 մլրդ դոլարը։

Ըստ Forbes-ի` Ռոնալդուն 17 տարվա ֆուտբոլային կարիերայի ընթացքում 650 մլն դոլար է ստացել որպես աշխատավարձ տարբեր ֆուտբոլային ակումբներից։ Մյուս միջոցները նա ստացել է հովանավորչական պայմանագրերով, գրում է Lenta.ru-ն։

Պորտուգալացի ֆուտբոլիստը 3-րդ մարզիկ միլիարդատերն է աշխարհում։ Նրանից առաջ դա հաջողվել է գոլֆիստ Թայգեր Վուդսին և բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերին։

2019-ի սեպտեմբերին La Gazzetta dello Sport-ը հրապարակել էր Ռոնալդուի աշխատավարձը «Յուվենտուսում»։ Ըստ պարբերականի, հարձակվողի տարեկան աշխատավարձը կազմում է 31 մլն եվրո։ Դրա շնորհիվ նա համարվում է Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։

Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2018-ի ամռանը։ Տրանսֆերի համար ակումբը 100 մլն եվրո է վճարել։ Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի 5-ակի հաղթող, Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն։ Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն հաղթել է Եվրոպայի առաջնությունում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---