Փաշինյան․ Մենք քայլում ենք դժոխքի միջով 6 հունիսի 2020 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային իրավիճակի պատճառով ՀՀ-ն հասել է կրիտիկական վիճակի և մենք քայլում ենք դժոխքի միջով, հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ սրա լուծումը կարող է լինել այն, որ երկրում համընդհանուր հակահամաճարակային շարժում սկսվի, և յուրաքանչյուրն առաջնորդվի այն սկզբունքով, որ հիվանդանոցային տեղերի բացակայության հետևանքով կարող է մահանալ ինքը, իր հարազատը։ Փաշինյանի խոսքով՝ յուրաքանչյուրը պետք առաջնորդվի այն կանխավարկածով, որ վարակված է և չպետք է վարակի մյուսներին։ «Այս իրավիճակից ունենք միայն մեկ ելք, թեկուզ դժոխքի միջով քայլելուց մենք պետք է դուրս գանք հակառակ կողմից։ Դա կարող ենք անել հակահամաճարակային կանոնները ոչ միայն տոտալ պահպանելու, այլև հակահամաճարակային շարժմանն ակտիվ մասնակցություն ունենալով»,- ասել է վարչապետը հավելելով, որ կեղծ տեղեկություններ են շրջանառվում վիրուսի հետ կապված։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն իր հերթին նշել է, որ վերջին ժամանակահատվածում հիվանդությունը փոխել է իր ընթացքը, եթե նախկինում թեթև և միջին ծանրության դեպքեր էին հիմնականում, այժմ գերակշռում են ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը։ Դավիդյանցը նշել է, որ մարդկանց մի խումբ ուշացած է գալիս, հիվանդանոցն ունենում է նաև մահճակալային ֆոնդի խնդիր։ Նա հորդորել է հետևել հակահամաճարակային կանոններին ու դրանով օգնել նաև բժիշկներին։ Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |