«Կոշ» ՔԿՀ-ում վարակված դատապարտյալ կա, մյուսների թեստը բացասական է

«Կոշ» ՔԿՀ-ում վարակված դատապարտյալ կա, մյուսների թեստը բացասական է

PanARMENIAN.Net - «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, թեստավորվել են ՔԿՀ-ի բոլոր դատապարտյալները, մյուսների թեստի պատասխանը բացասական է, հայտնել է արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ մի դատապարտյալից հունիսի 4-ին փորձանմուշ է վերցվել, դրական պատասխանից հետո նա տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

«Տեղափոխման ընթացքում, թե´ դատապարտյալը, թե´ ուղեկցող անձնակազմը ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակ, ձեռնոց, ինչպես նաև հատուկ արտահագուստով: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը տեղաբաշխվել է հատուկ առանձնացված կացարանում»,- հայտնել է Մարտիրոսյանը։

Ավելի վաղ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործվեին բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ:

Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։Առողջացածների ընդհանուր թիվը 3720 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---