Նոր ռեկորդ ՀՀ-ում․ 766 վարակված՝ մեկ օրում

Նոր ռեկորդ ՀՀ-ում․ 766 վարակված՝ մեկ օրում

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,130-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 766-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից մահվան ևս 10 դեպք է գրանցվել. պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Եվս 3 կորոնավիրուսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 200 դեպք կա, այլ պատճառով 72 հիվանդ է մահացել։

Ապաքինվել է ևս 294 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 4014 է։

Փաստացի բուժվողները 8844-ն են։

Ընդհանուր առմամբ, անցկացվել է է 69171 թեստ։

Հունիսի 6-ին հայտնի է դարձել, որ Հայաստանում 2 մարդ մահացել է ռեանիմացիայում տեղ չլինելու պատճառով։ Մոտ 200 հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդ չի տեղափոխվում հիվանդանոց՝ տեղ չլինելու պատճառով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---