ԱՄՆ-ում անհայտ անձը մեքենայով մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ

ԱՄՆ-ում անհայտ անձը մեքենայով մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սիեթլ քաղաքում անհայտ անձը մեքենայով մխրճվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքող ցուցարարների ամբոխի մեջ։ Մեքենայի վարորդը հընթացս 2 կրակոց է արձակել, հետո կանգնեցրել է մեքենան և դուրս եկել։

Սիեթլի իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալին, գրում է ՌԲԿ-ն։

Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածի մոտ ատրճանակ է հայտնաբերվել։ Հրշեջ դեպարտամենտը տուժածին հիվանդանոց է տեղափոխել։ Իրավապահները շրջայց են կատարել, սակայն մոտակայքում այլ վիրավորների չեն հայտնաբերել։

Տուժածը 27 տարեկան է։

Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին, երբ սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը գրեթե 10 րոպե խեղդել է նրան ծնկով՝ բերման ենթարկելիս։ 46-ամյա տղամարդը օգնության է կանչել մինչև գիտակցությունը կորցնելը։ Ոստիկանը ձերբակալվել է, նրան անզգուշությամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։

Մինեապոլիսում և այլ քաղաքներում սկսված ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ոստիկանության 114 աշխատակից է տուժել։ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել և գործի է դրվել Ազգային գվարդիան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---