Լեհաստանում կորոնավիրուսի դեպքերը կտրուկ աճել են

Լեհաստանում կորոնավիրուսի դեպքերը կտրուկ աճել են

PanARMENIAN.Net - Լեհաստանում կորոնավիրուսով վարակի կտրուկ աճ է գրանցվել։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 6-7-ին ընդհանուր առմամբ 1151 նոր դեպք է գրանցվել, գրում է Deutsche Welle-ն։

Դրանց մեծ մասը կապված է ածխահանությամբ զբաղվող Zofiowka ընկերության հետ, որը գտնվում է Չեխիայի հետ սահմանից ոչ հեռու։

Ըստ առողջպահության նախարարության՝ վարակվածների մոտ երկու երրորդը կամ այդ ձեռնարկության աշխատակից է, կամ նրանց հետ շաղկապված անձ։

Լեհաստանում կորոնավիրուսով վարակի մոտ 27,000 դեպք է գրանցվել, մահացել է 1157 անձ։ 12,885 մարդ ապաքինվել է։

Ավելի վաղ վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ կորնավիրուսով համաճարակի գագաթնակետը երկրում սպասվում է մայիս-հունիսին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---