Հունիսի 10-ին «Արմենիա» ավիան հատուկ չվերթեր կիրականացնի

Հունիսի 10-ին «Արմենիա» ավիան հատուկ չվերթեր կիրականացնի

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը հատուկ չվերթեր կիրականացնի ՝ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան, Երևան-Կրասնոդար-Երևան ուղղություններով։ Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Երևան-Միներալնիյե Վոդի չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։

Նշվում է, որ ՌԴ-ում գործում է տեղաշարժման ներքին սահմանափակում և այս չվերթը հնարավոր է միայն այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզական Հանրապետություն, Կաբարդա-Բալկարական Հանրապետություն, Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում, Ինգուշեթիայի Հանրապետությունում, Չեչենական Հանրապետությունում, Դաղստանի Հանրապետությունում, Կալմիկիայի Հանրապետությունում և Կրասնոդարի երկրամասում:

Ավիատոմսեր կարելի է ձեռք բերել ավիաընկերության գրասենյակից՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն:

Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշտության դեսպանատուն, կամ հերթագրվել կայքում։

Միներալնիյե Վոդի-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։

Միներալնիյե Վոդի-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարելի է ձեռք բերել ընկերության պաշտոնական կայքից կամ ավիաընկերության գրասենյակից։

Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը չարթերային է։ Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Ախթամար» տուրիստական ընկերություն՝ հետևյալ հեռախոսահամարներով՝+374 77 366 540(viber, whatsapp), +374 10 606 540։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---