ԱՀԿ․ Ասիմպտոմ վարակակիրներից վիրուսի փոխանցումը հազվադեպ է

ԱՀԿ․ Ասիմպտոմ վարակակիրներից վիրուսի փոխանցումը հազվադեպ է

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի ասիմպտոմ վարակակիրը հազվադեպ է վարակը փոխանցող հանդիսանում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարիա Վան Կերկհովեն։

«Ելնելով մեր ունեցած տվյալներից՝ քիչ հավանական է, որ վարակի ասիմպտոմ կրողը փոխանցի այն մեկ այլ մարդու։ Մենք ունենք մի շարք զեկույցներ՝ տարբեր երկրներից։ Այնտեղ հետևում են ասիմպտոմ վարակակիրներին, նրանց կոնտակտներին և չեն գտնում փոխանցման այլ դեպք։ Նման դեպք հազվադեպ է լինում», - ասել է նա, գրում է Gazeta.ru-ն։

Կերկհովեն նշել է, որ հաճախ ասիմպտոմ դեպքերը սխալմամբ նույնացվում են վիրուսի թեթև ընթացքի հետ, երբեմն նաև՝ ոչ բնորոշ կամ դեռ չբացահայտված ախտանիշների։ Այնինչ, հիվանդության ասիմպտոմ ընթացքը ենթադրում է ախտանշանների բացակայություն վիրուսի ամբողջ ընթացքում։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 7 մլն-ը։ Վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, այնտեղ 1․9 մլն-ից ավելի վարակակիր կա։

Photo. Reuters
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---