ՀՀ-ում կորոնավիրուսի 350 նոր դեպք կա, 352 պացիենտ դուրս է գրվել

ՀՀ-ում կորոնավիրուսի 350 նոր դեպք կա, 352 պացիենտ դուրս է գրվել

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,675 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 350-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից մահվան ևս 8 դեպք է գրանցվել, որից 6-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 217 դեպք կա, այլ պատճառով՝ 74։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնում են ԱՆ-ից։

Դուրս է գրվել ևս 352 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 4451 է։

Փաստացի բուժվողները 8933-ն են։

Ընդհանուր առմամբ, անցկացվել է 71,405 թեստ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---