9 հունիսի 2020 - 11:34 AMT
Քոչարյանի և մյուսների գործով դատը համավարակի պատճառով հետաձգվել է

Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունիսի 9-ին նշանակված նիստը չի կայանա կորոնավիրուսի պատճառով, հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմը։

«Կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված` սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հունիսի 9-ին նշանակված դատական նիստը, ըստ դատարանից ստացված տեղեկատվության, հետաձգվելու է»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ պաշտպաններից մեկի մոտ հաստատված կորոնավիրուսի, ինչպես նաև Քոչարյանի բացակայության հիմքով հետաձգվել էր նաև նախորդ շաբաթ նշանակված դատական նիստը։ Քոչարյանը մեղադրվում է 2008-ին Սահմանադրական կարգը տապալելու մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել 2018-ին։