Ստամբուլում կայացած համաժողովին ադրբեջանցիները Հայաստանի հետ հարաբերությունների ցանկացած քննարկում վեճի էին վերածում22 հունվարի 2009 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-18 Ստամբուլում կայացել է «Հարավային Կովկասի եւ նրա հարեւանների ապագան» միջազգային համաժողովը, որին մասնակցում էին փորձագետներ Հայաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղրղզստանից: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (International Center for Human Development) գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը, որը մասնակցում էր համաժողովի աշխատանքներին, դրա նախաձեռնողները Բրիտանական Խորհուրդն ու Ջոն Սմիթի Հիշատակի Ֆոնդն էին:«Համաժողովին ներկա էին Ջոն Սմիթի ծրագրի մասնակիցները. այդ ծրագիրը նախկին Խորհրդային Միության երկրների երիտասարդներին օգնում է գործնականորեն ծանոթանալ զարգացած ժողովրդավարական հասարակությունում ժողովրդավարական կազմակերպությունների աշխատանքին եւ դերին»,- նշել է Թեւան Պողոսյանը: Նրա խոսքով, համաժողովի ընթացքում քննարկվել են միջէթնիկական հակամարտություններ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ռուս-վրացական հարաբերությունները Եվրոպայի անվտանգության ենթատեքստում, ռուս-ուկրաինական հարաբերությունները, Կովկասում համագործակցության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման թուրքական նախաձեռնությունը եւ այլ տարածաշրջանային հարցեր: «Ցավոք, «Հայ-ադրբեջանական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտությունից դուրս» քննարկման ընթացքում Ադրբեջանից ժամանած մասնակիցները քննարկումը վեճի վերածեցին` շոշափելով միայն ղարաբաղյան հակամարտությունը եւ հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական հողերի օկուպացման մեջ: Բնականաբար, մենք պատասխան էինք տալիս նրանց մեղադրանքներին, եւ քննարկումից հետո հայ մասնակիցների հասցեին գովասանքի խոսքեր հնչեցին»,- ընդգծել է փորձագետը` ավելացնելով, որ համաժողովի գլխավոր միտքը քաղաքացիական հասարակության երիտասարդ ներկայացուցիչների կողմից հակամարտությունների խաղաղ լուծման, կողմերի միջեւ երկխոսության հաստատման գաղափարների խրախուսումն է: Պողոսյանի խոսքով, համաժողովի ընթացքում մասնակիցները շոշափեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունները: «Թուրք մասնակիցները մի անգամ չէ, որ ասել են, որ Հայաստանն ու Թուրքիան մոտ են խնդիրների լուծմանը եւ նորմալ հարաբերությունների հաստատմանը: Դրա հետ մեկտեղ նրանք ընդգծում էին, որ կողմերը դեռեւս հսկայական աշխատանք ունեն կատարելու: Իմ կարծիքով, Թուրքիայի մասնակիցները ընկճված էին ադրբեջանցի մասնակիցների ներկայությամբ: Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրենց ելույթներում նրանք ընդգծում էին ղարաբաղյան հակամարտության լուծման կարեւորությունը, իսկ ելույթներից հետո ավելի մեղմ դիրքորոշում էին ցուցաբերում»,- ասել է հայ փորձագետը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |