Բադասյան․ Նախատեսում ենք դատապարտյալներին նոր աշխատանքներում ներգրավել 9 հունիսի 2020 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դատապարտյալների ներգրավվածությունը որոշակի աշխատանքներում դեռ ցածր է, սակայն պետությունը նախատեսում է նրանց ներգրավել մի շարք նոր աշխատանքներում, հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան։ «Քանի որ կառավարությունն ունի մեծ թվով թվայնացման աշխատանքներ՝ կամ սկանավորման կամ ինչ-որ մոդելով փաստաթղթերի թվայնացման, մտածում ենք, որ հնարավոր է մրցույթները նաև այդ պայմաններով հայտարարվեն, որ դատապարտյալները ներգրավվեն թվայնացման աշխատանքների մեջ»,- ասել է նա։ Նախարարը նշել է, որ իրենք ուսումնասիրել են «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի աշխատանքը՝ պարզելով, որ այն կանոնադրական նպատակներով չի աշխատել: «Այն պետք է որոշակի ծառայություններ մատուցեր քրեակատարողական ծառայությանը, եթե դրանք շուկայականից ցածր գնով էին և նշված աշխատանքներում ներգրավեր դատապարտյալներին: Դատապարտյալների նվազ ներգրավվածություն կար, շուկայական գների մասով էլ որոշ մտահոգություններ կային»,-ասել է Բադասյան՝ հավելելով, որ իրենք երկու ուղղությամբ էլ որոշակի աշխատանքներ իրականացրել են։ Բադասյանը հայտնել է, որ իրենք մինչ կորոնավիրուսի համաճարակը ծրագրել են դատապարտյալները խոհարարական դասընթացներ անցնեին ՔԿՀ-ներին սնունդ մատակարարող ընկերության հետ՝ ներգրավվելով այդ աշխատանքներում: Նախարարը նշել է, որ համագործակցության տարբերակ կա նաև կապված տնկիների՝ տեղում աճեցման հետ։ 2020-ի ապրիլին Եվրոպայի խորհորդի հրապարակած վիճակագրություն տվյալներով՝ 2019-ի հունվարի դրությամբ Հայաստանում բանտարկյալների ընդհանուր թիվը 2266 է՝ 2.9 մլն բնակչի ցուցանիշով, 2018-ի (3536) համեմատ նկատվել է մոտ 36% անկում։ 2020-ի ապրիլի 30-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել է, որ 2019-ին Հայաստանում 26,850 հանցավորության դեպք է գրանցվել, նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 8.8%-ով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |