ՀՀ-ում կորոնավիրուսի 428 նոր դեպք կա, 775 մարդ դուրս է գրվել

ՀՀ-ում կորոնավիրուսի 428 նոր դեպք կա, 775 մարդ դուրս է գրվել

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,103-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 428-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից մահվան ևս 13 դեպք է գրանցվել, որից 10-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 227 դեպք կա, այլ պատճառով՝ 77։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - նշել են ԱՆ-ից։

Դուրս է գրվել ևս 775 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 5226 է։

Փաստացի բուժվողները 8573-ն են։

Ընդհանուր առմամբ, անցկացվել է 73,156 թեստ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---