Երեւանում կայացել է տեղեկատվական անվտանգության ռազմավարության հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը22 հունվարի 2009 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ռազմավարության հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում, նիստը վարել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Շեշտելով Հայաստանում տեղեկատվական անվտանգության ապահովման կարեւորությունը` Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է խնդրի ընդհանուր հայեցակարգային մոտեցումները: Աշխատանքային խմբի անդամները կարծիքներ են փոխանակել փաստաթղթի կառուցվածքին, այս ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտի կատարելագործմանը, երկրի տեղեկատվական անվտանգությանն սպառնացող մարտահրավերներին վերաբերող հարցերի մասին: Քննարկվել են նաեւ կազմակերպչական խնդիրներ:Արթուր Բաղդասարյանը հանձնարարել է աշխատանքային խմբի անդամներին` մինչեւ փետրվարի 15-ը իրենց նկատառումները ներկայացնել տեղեկատվական անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ: Նա նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունների պաշտոնական տեսակետն ստանալուց հետո փաստաթղթի նախագծի մշակման աշխատանքներում կներգրավվեն նաեւ ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է «Ազգային անվտանգության ռազմավարությամբ», ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի 2009 թվականի ծրագրով: Այն կնպաստի Հայաստանի տեղեկատվական անվտանգության համակարգի ձեւավորմանը, ինչպես նաեւ Հասարակական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների շրջանակում տեղեկատվության փոխանակման ու դրա անվտանգության ապահովման առաջնահերթությունների սահմանմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |