Պապիկյան․ Ամեն ինչ անելու եմ, որ սեփական ավիացիան ունենանք

Պապիկյան․ Ամեն ինչ անելու եմ, որ սեփական ավիացիան ունենանք

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում անդրադառնալով քաղավիացիայի ոլորտի մասին հարցին, հայտարարել է՝ ամեն ինչ անելու է, որ Հայաստանը սեփական ավիացիա ունենա։

«Մեր նպատակն է ունենալ նախ տեղական փոխադրող, խոսքը ՀՀ տեղական ավիացիային է վերաբերվում։ Ես դրա ջատագովն եմ և հետագայում ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք սեփական ավիացիան», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ նա ասել է, որ արձանագրվածները մեկ օրում չեն առաջացել և ամենևին 2019-ի արդյունքը չեն։

«Այս մասով մտահագություն կա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մենք շարունակում ենք լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը, և մեր երկրում տեղի ունեցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք մենք», - ասել է նախարարը։

Մայիսի 12-ին Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստի արդյունքում որոշում է կայացվել սահմանափակել ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։ Այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա միջազգային այլ ավիաընկերությունների կողմից ԵՄ-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից դեպի ԵՄ չվերթերի վրա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---