Լիտվան ՀՀ կգործուղի բժիշկների և փորձագետների

Լիտվան ՀՀ կգործուղի բժիշկների և փորձագետների

PanARMENIAN.Net - Լիտվան բժիշկների և փորձագետների կգործուղի Հայաստան։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է երկրի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը։

«Հայաստանը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։ Լիտվան կշարունակի աջակցել հայ բարեկամներին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բուժանձնակազմ և փորձագետներ գործուղել Հայաստան` Covid-19-ի դեմ պայքարում օգնելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ։

Մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան է փոխադրվել 10,600 դեմքի պաշտպանիչ վահան։ 3000-ը` բուժանձնակազմի օգտագործման համար է, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար։

Ապրիլի 22-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել Արևելյան Գործընկերության անդամ 4 երկրի, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել ընդհանուր արժողությամբ 100,000 եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---