Երևանի մերկապարուհիները դիմակով են ելույթ ունենում10 հունիսի 2020 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Երևանում գիշերային ակումբների պարուհիները ելույթ են ունենում բժշկական դիմակներով: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասացին ակումբներից մեկում: Փորձեցինք պարզել, թե որ հայտնի ակումբներն են գործում. մի քանիսում հայտնեցին, որ փակ են: Մասնավորապես՝ հայտնի «Օմեգա» գիշերային ակումբից հայտնեցին, որ չեն գործում: Շոու ծրագրերի մասին վերջին գովազդն ակումբի ֆեյսբուքյան էջում մայիսի 31-ին է արվել: Իսկ Cabaret Charlotte-ում ասացին, որ գործում են և խստորեն հետևում հակահամաճարակային բոլոր նորմերին: Հարցին՝ արդյոք պարուհիները դիմակով են, պատասխանեցին` այո: «Իհարկե, մեզ մոտ պահվում են անվտանգության բոլոր նորմերը», - հայտնեցին ակումբից: Վերջերս վերաբացված Cabaret Charlotte-ի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ, հաշվի առնելով պարետի որոշումները, ակումբը հաճախորդներ է ընդունելու մինչև կեսգիշեր: Պարետատան որոշումների համաձայն՝ գիշերային ակումբները դասվում են կացության և հանրային սննդի ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների շարքին: Ինչպես նշված է հունիսի 3-ի որոշման մեջ, նման վայրերում «բացառվում են ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները, ինչպես նաև՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումները, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները»: ՀՀ-ում հանրային սննդի օբյեկտների գործունեությունը թույլատրված է մայիսի 4-ից: Photo: Sputnik/Asatur Yesayants Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է |