Տավուշի մարզպետ․ Համավարակի ժամանակ էլ տուրիստական հոսքը շարունակվում է

Տավուշի մարզպետ․ Համավարակի ժամանակ էլ տուրիստական հոսքը շարունակվում է

PanARMENIAN.Net - Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, անդրադառնալով մարզում համաճարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի վիճակին, ԱԺ-ում ասել է, որ անգամ այս պայմաններում տուրիստական հոսքերը շարունակվում են:

Ըստ նրա՝ հատկապես մեծ է ներքին տուրիզմի շարժը հանգստյան օրերին, գրում է Sputnik Արմենիան։

«Ես կարծում եմ, որ ներկա իրավիճակում, երբ մենք ապրում ենք համավարակի հետ, շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու իմունիտետը, առողջությունը, նույնիսկ ինչ-որ տեղ՝ բնության գրկում հանգստանալը, կազդուրվելը: Դրա համար մենք հատուկ կանխարգելիչ կամ խոչընդոտող միջոցառումներ չենք իրականացնում, որ մեր համաքաղաքացիները, հատկապես՝ մայրաքաղաք Երևանից, հնարավորություն ունենան ոչ աշխատանքային օրերին գալ հանգստանալ բնության գրկում»,- ասել է Չոբանյանը:

Տավուշի մարզում այս պահին կա 133 վարակակիր, 26 հոգի գտնվում են ԲԿ-ներում, մեկուսացվածների թիվը մոտ 600 է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---