Մնացականյան․ Փաշինյան-Ալիև հանդիպում դեռ չի նախատեսվում11 հունիսի 2020 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, հայտնել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Aysor.am-ը։ «Նման ծրագրեր հիմա չկան։ Մեզ անհրաժեշտ է կանոնավոր վերադարձնել աշխատանքն այն պահին, ինչպես ծրագրել էին, երբ վերջին անգամ հունվարի վերջին Ժնևում հանդիպել էինք»,- ասել է նա։ Մնացականյանը նշել է, որ այս պահին պետք է սպասել, որ ավարտվի համավարակից բխող փուլն ու շարունակել աշխատանքը ԱԳ նախարարների մակարդակով։ Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2020 փետրվարի 15-ին՝ Մյունխենում: Ուշագրավ Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ–ում արգելափակվել է Այդ մասին հայտնել է ԲՏԱ փոխնախարարը |