ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են կես միլիոնը

ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են կես միլիոնը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում հունիսի 11-ի դրությամբ

կորոնավիրուսով վարակի 8779 նոր դեպք է գրանցվել։ Այսպիսով համաճարակի սկզբից կորոնավիրուսով է վարակվել 502,436 մարդ, տեղեկացնում է դաշնային օպերատիվ շտաբը։

Նոր հիվանդների 36,8%-ի մոտ հիվանդությունն առանց ախտանիշների է ընթանում, գրում է «Վեդոմոստին»։

Վարակվածների ավելի քան 52%-ը ապաքինվել է՝ 261,150 մարդ, որից 8367 վերջին մեկ օրում։ Մահացել է վարակակիրների ընդհանուր թվի 1,3%-ը՝ 6532 մարդ (174-ը մեկ օրում)։

Վարակակիրների մոտ 40%-ը հայտնաբերվել է Մոսկվայում՝ համաճարակի տարածումից ի վեր 200,000 մարդ է վարակվել։ Հունիսի 10-ի դրությամբ վարակի 1436 նոր դեպք է գրանցվել։ Մայրաքաղաքում կորոնավիրուսից մահացել է 3138 հիվանդ, հայտնել է օպերատիվ շտաբը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 7․3 մլն մարդ, այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ 3․5 մլն ապաքինվել է, մահացել է ավելի քան 416,000-ը։ ՌԴ-ն վարակակիրների քանակով 3-րդն է աշխարհում ԱՄՆ-ից ու Բրազիլիայից հետո։

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---