23 հունվարի 2009 - 13:11 AMT
Բաբաջանը վստահ է, որ Օբաման չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը
«Մենք բոլորս շատ ակնկալիքներ ունենք Օբամայից, նրա թիմը կազմաված է շատ կարեւոր անձանցից: Թուրքիան գոհ է Հիլարի Քլինթոնին ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցում»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա կարծիքով, ԱՄՆ նոր վարչակազմը հազիվ թե քայլեր ձեռնարկի, որոնք խախտեն երկխոսության գործընթացը, որ սկսվել է Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, հաղորդում է մասնավոր թուրքական TGRT News ալիքը:

Բաբաջանը համոզված է, որ Օբաման չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Նախընտրական արշավի ժամանակ արված հայտարարությունները կարող են տարբերվել նախագահական սեղանի մոտ կայացվող որոշումներից»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: