Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է ներցանցային րոպեները մեգաբայթեր դարձնել․ 1 րոպեն՝ 3 ՄԲ11 հունիսի 2020 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ի Viva կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր՝ 1 րոպեն փոխանակելով 3 ՄԲ-ի: 1 րոպեն = 3 ՄԲ Փոխանակման համար պետք է մուտք գործել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելված՝ օգտատերի սմարթֆոնից: Այն հասանելի է Play Store-ում և App Store-ում: Փոխանակման գինը 200 դրամ է: Ծանոթություններ․ • Ներցանցային րոպեները ՄԲ-երի փոխանակելու համար անհրաժեշտ է նվազագույնը 100 րոպե: • Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: • Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև Viva սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտ, իսկ հետվճարային բաժանորդները՝ մինչև օրացույցային ամսվա վերջին օրը: • Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կարող են ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. Այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր: • Ներցանցային րոպեները մեգաբայթերի փոխանակման համար հաշվին բավարար Գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից: • Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |