ՀՀ-ում 91-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից

ՀՀ-ում 91-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից

PanARMENIAN.Net - Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս է գրվել կորոնավիրուսից բուժված 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանը, հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Մարտիրոսյանն ունի 5 երեխա, 32 թոռ ու ծոռ: Թե ումից է կորոնավիրուսով վարակվել, Ռոզա Մարտիրոսյանը չգիտի, բայց նշում է, որ հարևանների մեջ վարակվածներ եղել են, նույնիսկ թոռն է վարակվել, որն իր հետ չի բնակվում»,- գրել է մարզպետը։

Ավելի վաղ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվել ու դուրս էր գրվել 96-ամյա մի տղամարդ։

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---