Գավառում ամպ-ձագար է նկատվել, ոչ տորնադո11 հունիսի 2020 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Գավառ քաղաքում նկատվածը ոչ թե պտտահողմ է (տորնադո), այլ ամպ-ձագար (funnel cloud)։ Հունիսի 11-ին Գավառում արված լուսանկարներն ու տեսանյութերը համացանցում քննարկման առիթ էին դարձել։ Բնության երևույթի լուսանկարները սոցցանցերում մեկնաբանվում էին տարբեր կերպ, այդ թվում նաև այն անվանելով տորնադո։ Այդպես էր նշել նաև Հայհիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ Նա նշել էր, որ Գավառում պտտահողմ (տորնադո) է գրանցվել, ինչը հազվադեպ երևույթ է ՀՀ-ի համար։ Սակայն, դա ամպ-ձագար է, որն իրականում կազմված է ջրի մանր կաթիլներից ու օդից։ Դրանք կարող են տորնադո դառնալ միայն հողի հետ շփումից հետո։ Ի տարբերություն վտանգավորության ավելի մեծ աստիճան ունեցող տորնադոների՝ ամպ-ձագարները պարզապես վիզուալ երևույթներ են։ Չնայած դրանք կարող են արագ հասնել հողին ու տորնադո դառնալ, ՀՀ-ում դրա հավանականությունը քիչ է։ Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը |