ԱՀ ՄԻՊ․ Արցախցիներն ունեն բոլոր իրավունքները, ինչ Եվրախորհրդարանի հայտարարության հեղինակները

ԱՀ ՄԻՊ․ Արցախցիներն ունեն բոլոր իրավունքները, ինչ Եվրախորհրդարանի հայտարարության հեղինակները

PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱՀ և ՀՀ հասցեին Եվրախորհրդարանի կոշտ հայտարարությանը, նշել է, որ արցախցիներն ունեն բոլոր իրավունքները, ինչ եվրոպական խորհրդարանի հայտարարության հեղինակները;

Նա նշել է, որ Արցախն իր անվտանգության ապահովման, զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերը կլուծի ամբողջ հայության աջակցությամբ, իսկ Եվրախորհրդարանից ակնկալվում է միայն չխանգարել:

«Արցախ-Հայաստան երրորդ ճանապարհի կառուցմանն առնչվող Եվրախորհրդարանի երեք պատգամավորների տարածած հայտարարությունն ամբողջովին կրկնում էր ադրբեջանական քարոզչական թեզերը, ինչը հանգեցնում է հիմնավոր կասկածի, որ այն գրվել է Բաքվում: Սակայն առավել ցավալին այն է, որ մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանությանը կոչված եվրոպացի պաշտոնատար անձինք ոչ միայն որևէ բառ երբևէ չեն ասել միջազգային մեկուսացման ու ադրբեջանական սպառնալիքների պայմաններում ապրող արցախցիների իրավունքների մասին, այլ նույնիսկ որոշում են դատապարտող հայտարարություն անել մեր սեփական ջանքերով ու միջոցներով իրականացվող զարգացման ծրագրերի վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ:

Բեգլարյանը նշել է նաև, որ միջազգային հանրության անունից ներկայացող գործիչները եթե չեն այցելում Արցախ, եթե չեն սանձում Ադրբեջանի ակնբախ հանցագործություններն ու ագրեսիվությունը, ապա գոնե պետք է լռեն ու ջուր չլցնեն ադրբեջանական հայատյաց ու ռազմաշունչ քարոզչության ու գործողությունների ջրաղացին:

«Ես կառաջարկեի նրանց մտածել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման մասին, առավել ևս, երբ կորոնավիրուսի այս ճգնաժամի պայմաններում իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ են նշանակում ազատ տեղաշարժի նման սահմանափակումներն ու մեկուսացումը»,- ասվում է գրառման մեջ։

Եվրախորհրդարանում մտահոգություն են հայտնել Հայաստանը և Արցախը կապող երրորդ մայրուղու շինարարության վերաբերյալ։ Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուի և Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ։

«Այն կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների անօրինական օկուպացիան: Ուստի, մենք շատ մտահոգված ենք այս նախաձեռնությամբ», -ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---