Աֆեյանի ընկերությունը 30,000 կամավորի կպատվաստի կորոնավիրուսի դեմ12 հունիսի 2020 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրը հայազգի ինժեներ-տեխնոլոգ Նուբար Աֆեյանն է, պատրաստ է սկսել կորոնավրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական ուսումնասիրությունների եզրափակիչ փուլը։ Փորձարկմանը կմասնակցի 30,000 կամավոր, գրում է Reuters-ը։ Հետազոտությունները կսկսվեն հուլիսից, դրանց առաջնային նպատակը կլինի կորոնավիրուսի դեպքերի թվի նվազում՝ իմունիզացված պացիենտների մոտ, երկրորդային կետը՝ ծանր վիճակում գտնվողների թվի նվազումը։ Հետազոտության համար կօգտագործվի պատվաստանյութի 100 մկգ․ սա իմունոլոգիական տեսանկյունից անվտանգ և օպտիմալ չափս է։ Աֆեյանի ընկերության ստեղծած պատվաստանյութը, ըստ այն մշակողների, ստեղծվել է ռեկորդային կարճ ժամանակում, քանի որ վիրուսի հետագա տարածման սպառնալիք է եղել։ Այն ստեղծվել է վիրուսի գենոմի հաջորդականացումից 42 օր հետո։ Ընկերության մոտ 100 աշխատակից է աշխատել այս նախագծի վրա՝ նաև հանգստյան օրերին։ Աֆեյանը նաև 2015-ից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրն է։ Photo. Athit Perawongmetha/Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |