ԱԳՆ․ Համավարակի ժամանակ ՀՀ-ին ուղղված անթաքույց պատերազմական սպառնալիքի ականատես ենք

ԱԳՆ․ Համավարակի ժամանակ ՀՀ-ին ուղղված անթաքույց պատերազմական սպառնալիքի ականատես ենք

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ելույթ ունենալով Արևելյան գործընկերության տեսաժողովի ձևաչափով անցկացված նախարարական համաժողովում, հայտարարել է, որ ականատես են լինում համավարակի ժամանակ լայնածավալ զորավարժությունների անցկացմանը և Հայաստանին ուղղված անթաքույց պատերազմական սպառնալիքների։

Նա հավելել է, որ այս գործողություններն ունեն սադրիչ բնույթ և չեն նպաստում լարվածության նվազմանը:

Նախարարը նշել է, որ տարածաշրջանային կայունության և խաղաղության առնչությամբ, այդ թվում համավարակի ժամանակ, Հայաստանը միացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեկտեղ հանդես եկել համատեղ հայտարարությամբ: Դրանում համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ստեղծված իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կոչ արել ԼՂ հակամարտության կողմերին ձեռնարկել հետագա միջոցառումներ լարվածության նվազման ուղղությամբ։

Մայիսի 18-22-ը Ադրբեջանը լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ է անցկացրել մոտ 10,000 զինծառայողների և մեծաքանակ զինտեխնիկայի մասնակցությամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» պետք է վերականգնվի և Ադրբեջանը դա կանի, ուղղակի պետք է ճիշտ գնահատել ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ալիևն ասել է նաև, որ 20-րդ դարի սկզբին «ադրբեջանցիների հինավուրց քաղաք Իրեվանը տվեցին Հայաստանին և դա չի կարելի ներել»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---