Արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև հուլիսի 13-ը

Արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև հուլիսի 13-ը

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ի արտահերթ նիստի ընթացքում ՀՀ կառավարությունն ընդունել է երկրում արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի 13-ը երկարաձգելու որոշում։

Այն արդեն երրորդ անգամ է երկարացվում։

Արտակարգ դրության ռեժիմի մասին որոշման մեջ որոշակի փոփոխություններ են արվել․ մասնավորապես՝ սահմանափակվում են ԴԱՀԿ լիազորությունները, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա չբռնագանձել և արգելանք չդնել այն միջոցների վրա, որոնք տրամադրվել են սոցիալական խնդիրների մեղմման կամ չեզոքացման համար։

ՀՀ ամբողջ տարածքում հանրային միջոցառումներն արգելվում են, բացառություններ կարող են արվել պարետի որոշմամբ։

Առանձին տնտեսվարողների գործունեությունը կարող է սահմանափակվել՝ աշխատակիցների մոտ կորոնավիրուս հայտնաբերելու դեպքում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---