Թորոսյան․ Ֆրանսիայից հատուկ չվերթով 10 բժիշկ կժամանի

Թորոսյան․ Ֆրանսիայից հատուկ չվերթով 10 բժիշկ կժամանի

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին Ֆրանսիայից հատուկ չվերթով 10 բժշկի այց է սպասվում։ Այդ մասին ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա հավելել է, որ պատրաստ է օգնել նաև Լիտվայի կառավարությունը, նրանց բուժանձնակազմը ՀՀ կայցելի, հավանաբար, հաջորդ շաբաթ, գրում է Aysor.am-ը։

«Կան նաև ՌԴ-ից ցանկություն հայտնած բժիշկներ՝ մոտ 50 հոգի, որոնք կայցելեն և տեղում մի քանի շաբաթ կաշխատեն: Նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ երկու տարբեր ուղղություններով՝ բժշկական արտակարգ իրավիճակների համար հատուկ ստեղծված թիմերի այցելության հետ կապված: Հավանաբար, դա կլինի կամ լեհական թիմ, կամ Իսրայելից, որոնք մեծ փորձ ունեն, տարբեր երկրներում նրանք հիմա օգնում են», - նշել է Թորոսյանը:

Նա հավելել է, սակայն, որ այդ որոշումը դեռ վերջնական չէ, և ժամկետների մասին ԱՀԿ-ի մասով տեղեկություն չկա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լիտվան բժիշկների և փորձագետների կգործուղի Հայաստան։ Մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան է փոխադրվել 10,600 դեմքի պաշտպանիչ վահան։ 3000-ը` բուժանձնակազմի օգտագործման համար է, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---