ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել

ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունն Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկել քաղաքացիական ակցիա իրականացնող Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանին և մի շարք այլ անձանց։

Մելքիյանի հետ բերման են ենթարկվել նաև ակցիայի մյուս մասնակիցները՝ Ռոբերտ Հայրապետյանը, Աշոտ Համբարձումյանը և Արմեն Գալստյանը, տեղեկացնում է shantnews.am-ը։

Նրանք բողոքում էին խաղաղ հավաքների սահմանափակումների դեմ։

«Մենք պահանջ ենք դնում՝ ՀՀ քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքներ անելու ազատությունը, արդեն չորրորդ ամիսն է՝ խաղաղ հավաքների ազատությունը վերացված է», - ասել է Մելիքյանը, գրում է Aysor.am-ը։

Ըստ ոստիկանության պարզաբանման՝ Մելիքյանը բերման է ենթարկվել ոստիկանության պահանջները չկատարելու համար, այն է՝ կամովին դադարեցնել արտակարգ դրության պայմաններում հավաքի անցկացումը։

Ակցիայի մասնակիցներն ասել են՝ կրում են դիմակներ, պահպանում են սոցիալական հեռավորություն, ու ոչ թե հավաք են իրականացնում, այլ «միայնակ ակցիա», տեղեկացնում է Panorama.am-ը։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին։ ՄԻՊ-ն արագ արձագանքման խմբի անդամներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---