Նախարար․ ՀՀ-ում թոքերի օդափոխման սարքին միացված հիվանդների մահացությունը մոտ 90% է

Նախարար․ ՀՀ-ում թոքերի օդափոխման սարքին միացված հիվանդների մահացությունը մոտ 90% է

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով կորոնավիրուսով հիվանդների վիճակը, հայտարարել է, որ Հայաստանոմ թոքերի օդափոխման սարքին միացված հիվանդների մահացությունը հասնում է 90%-ի։

«Ծայրահեղ ծանր դեպքերի պարագայում մահացությունը հասնում է 70%-ի, ծանրների՝ ավելի փոքր ցուցանիշ է»,- ասել է նա, գրում է «Նովոստի Արմենիան»։

Ավելի վաղ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ հունիսի 12-ի առավոտվա դրությամբ 23 հոգի միացված է արհեստական շնչառության սարքի:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ հունիսի 11-ի դրությամբ ծայրահեղ ծանր վիճակում մոտ 100 հիվանդ կա, իսկ ծանր՝ մոտ 420։ Նա հավելել է, որ այդ թիվը վերջին օրերին չի նվազում և պահպանվում է 500-ի շեմում։

Թորոսյանը նաև ասել է, որ հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվում չկան ծայրահեղ ծանր և ծանր դեպքեր, իսկ վերակենդանացման բաժանմունքներում դեռևս կան ազատ տեղեր։

ՀՀ-ում կորոնավիրոսուվ վարակված մոտ 7000 պացիենտ տնային հսկողության տակ է, մոտ 1800-ը հիվանդանոցային բուժում է ստանում։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից երկրում հաստատվել է 15,281 դեպք, կա 5639 առողջացած, 258 մահացած կորոնավիրուսից ու կորոնավիրուսով 86 հիվանդ՝ մահացած այլ պատճառներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---