Փաշինյան․ ՀՀ-ում տարածվող ապատեղեկատվության մեջ հիբրիդային պատերազմի տարրեր կան12 հունիսի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հատուկ խումբ է ձևավորվել՝ ուսումնասիրելու, թե արդյոք կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածման հետ կապ ունեն օտարերկրյա հատուկ ծառայությունները կամ նրանց հետ առնչվող շրջանակներ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ձևավորված խումբը պարզելու է՝ արդյոք կարող են լինել քաղաքական կամ ոչ քաղաքական ուժեր, որոնք, իրենց նեղ շահերից ելնելով, կարող են ապատեղեկատվության տարածման համար փողեր ծախսել։ Փաշինյանը պատմել է մի դեպքի մասին, թե տաքսի նստած մի կին զանգել է ինչ-որ տեղ, ներկայացել որպես վարչապետի աշխատակազմի անդամ և ճշտել՝ «վարչապետի պատվիրած» ժամացույցի համար պետք է վճարել 35,000 դոլար է թե եվրո։ Վարչապետի խոսքով՝ տաքսու վարորդը, ում մեքենայում կատարվել է զանգը, խոսակցությունը տարօրինակ է համարել, հետևել է կնոջն ու տեսել, որ նա նստում է այլ տաքսի։ «Պարզ է, չէ՞, որ սա կազմակերպված գործողություն է և պետք է հասկանալ՝ այն ՀՀ օրենսդրությամբ ինչ որակման է արժանի։ Կարող է՝ ընդամենը պետք է բացահայտել կապերը, հրապարակել և դրանով վերջացնել։ Կարող է այլ հետևանքներ բերի, իսկ որ հիբրիդային պատերազմի էլեմենտներ կան այս ամենի մեջ, ակնհայտ է»,- ասել է Փաշինյանը։ «Ապատեղեկատվություն կա ոչ միայն բուն հիվանդության, այլև ուղեկցող երևույթների մասին։ Օրինակ՝ ձեզ հայտնի շրջանակների կողմից թեզ է շրջանառվում. նրանք ասում են՝ տեսեք կորոնավիրուսի կոնտեքստում ավելի շատ զոհ ունեցանք, քան Քառօրյա պատերազմում։ Թվում է՝ այս ինչ խփող փաստարկ է և մեղադրանք։ Բայց ուզում եմ ասել, որ, օրինակ, ԱՄՆ-ում կորոնավիրուսից ավելի շատ զոհ է եղել, քան Իրաքի և Քուվեյթի պատերազմները միասին վերցրած»,- ասել է Փաշինյանը՝ նման մոտեցումը համարելով մանիպուլատիվ։ Վարչապետը նշել է, որ նախորդ տարիներից կարելի է դիտարկել կամայական 4 օր և տեսնել, որ այլ հիվանդություններից ավելի շատ զոհ է եղել, քան Քառօրյայի ընթացքում։ Փաշինյանն ավելի վաղ ևս անդրադարձել էր կորոնավիրուսի համավարակի ընթացքում տարածվող ապատեղեկատվությանը՝ նշելով, որ պետք է բացահայտել դրանց ծագման աղբյուրն ու նպատակը։ Նա հայտարարել էր, որ Հայաստանում կան ուժեր, որոնք համավարակի ընթացքում ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |