Թորոսյան․ ՀՀ-ում թեստերի արտադրությունը կարող է մի քանի անգամ նվազեցնել ծախսը12 հունիսի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայկական արտադրության թեստերը հնարավորություն կտան մի քանի անգամ նվազեցնել կորոնավիրուսն ախտորոշող թեստերի համար ծախսը, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ ՀՀ-ում կորոնավիրուս ախտորոշող թեստերի արտադրություն սկսել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։ «Թեստերի, որոնք մենք ձեռք էինք բերել Չինաստանից, մեկ PCR հետազոտության գինը մոտ $30 է, եթե օրական 1000 հետազոտություն ենք արել, ծախսը կկազմի օրը՝ $30,000, ամսականի դեպքում՝ մոտ $1 մլն։ Թանկ է։ Մենք հույս ունենք, որ նոր տեղական թեստերը, որոնց ինքնարժեքն իրականում ցածր է, մեզ թույլ են տալու ծախսերը պատիկով իջեցնել։ Իհարկե այնտեղ կան նաև այլ նյութերի՝ փայտիկի, փորձանյութի, սարքերի ամորտիզացիայի և այլի ծախսեր, բայց բուն թեստի գինը եթե կարողանանք գցել, քանակական տնտեսում կունենանք»,- ասել է նա։ Նախարարն անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծառայող հիվանդանոցների հարցին՝ նշելով, որ ՀՀ-ին այս պահին պետք չէ 20 մահճակալային տեղ ունեցող հիվանդանոցներն օգտագործել կորոնավիրուսով վարկման համար, որովհետև դա վիրուսի տարածման լրացուցիչ ռիսկ է պարունակում, իսկ երկրին, բացի կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոցներից, այլ ԲԿ-ներ էլ են անհրաժեշտ։ Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 15,281-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 258 դեպք կա, այլ պատճառով՝ 86։ Առողջացածների ընդհանուր թիվը 5639 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |