Մեկ օրում կորոնավիրուսի մոտ 9000 դեպք՝ ՌԴ-ում12 հունիսի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 8987 մարդ, սա հունիսի 1-ից հետո վիրուսով վարկման դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է, փոխացում է «Վեդոմոստին»: Հունիսի 1-ին վարակի նոր 9035 դեպքի մասին էր հայտարարվել, դրանից հետո վարակակիրների թիվը 8985-ից չէր ավելացել։ ՌԴ-ում վերջին մեկ օրում առողջացել է 8220 պացիենտ, մահացել՝ 183։ Համաճարակի սկզբից՝ ՌԴ-ում 511,423 մարդու մոտ է վիրուսը հաստատվել, նրանց կեսը՝ մոտ 270,000 հոգի առողջացել են։ Երկրում վիրուսից մահացել է 6715 մարդ՝ վարակվածների ընդհանուր թվի 1․3%-ը։ Միայն մայրաքաղաք Մոսկվայում 1714 մարդու մոտ վերջին մեկ օրում կորոնավիրուս է հաստատվել, 2255 մարդ առողջացել է։ Մոտ 203,000 մոսկվայաբնակ է վարակվել՝ պանդեմիայի սկզբից հաշված, նրանցից 118,000-ն առողջացել են, 3187-ը՝ մահացել։ Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 7․5 մլն-ից ավելի մարդ։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 2 մլն-ից ավելի։ Երկրորդը Բրազիլիան է՝ 800,000-ից ավելի վարակակրով, երրորդը՝ ՌԴ-ն։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |