Հունիսի 11-ին ոստիկանությունը 1403 իրավախախտում է հայտնաբերել12 հունիսի 2020 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ընդհանուր առմամբ կազմվել է 30,316 արձանագրություն, իսկ հունիսի 11-ին ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1403 դեպք։ Բոլոր խտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Հունիսի 12-ին արտակարգ ռեժիմով ստուգայցեր են իրականացվում Նոր Նորք վարչական շրջանում։ ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Հունիսի 12-ի արտահերթ նիստի ընթացքում ՀՀ կառավարությունն ընդունել է երկրում արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի 13-ը երկարաձգելու որոշում։Այն արդեն երրորդ անգամ է երկարացվում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |