$1 մլն-ի բուժպարագաներ Սերբիայից` ՀՀ-ին12 հունիսի 2020 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա օրերին հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան կժամանեն երկու օդանավ՝ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներ՝ $1 մլն արժեքով։ ՀՀ կհասցվեն 10 արհեստական շնչառության սարք, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500,000 վիրահատական և 100,000 շնչառական դիմակ, 25,000 պաշտպանիչ ակնոց, 25,000 բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ, հայտնում են նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։ Նշվում է, որ աջակցության տրամադրումը նախաձեռնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը, նա ջերմ հարաբերություններ ունի Սարգսյանի հետ։ ՀՀ նախագահը սերբական կողմին է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի տրամադրած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն այս պահին ամենից շատ ունի իր քաղաքացիների աջակցության կարիքը՝ կապված հակահամաճարակային կանոնների պահպանման հետ, սակայն բարեկամ երկրների աջակցությունը չի մերժվի։ Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 15,281-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 258 դեպք կա, այլ պատճառով՝ 86։ Առողջացածների ընդհանուր թիվը 5639 է։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |