Փաշինյան․ Ոստիկանությունը պետք է գործի դուխով, օրինական և լինի կոշտ12 հունիսի 2020 - 19:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ոստիկանությունը չպետք է գործելուց վախենա, պետք է գործի ուժեղ, դուխով, օրինական և լինի կոշտ, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատասխանել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին, որն առնչվել է համացանցում տարածված մի տեսանյութի։ Պատգամավորը նշել է, թե դրանում մի ոստիկան և քաղաքացիական հագուստով մի անձ բերման են ենթարկել մի քաղաքացու՝ դիմակ ճիշտ չկրելու համար։ Փաշինյանը նշել է, որ ծանոթ չէ տեսանյութին, սակայն ենթադրելի է, որ ոստիկանները մարդուն բերման ենթարկելու համար բավարար հիմքեր են ունեցել։ «Ոստիկանությունը պետք է իր իրավասությունների սահմաններում գործի դուխով, վստահ, նաև օրինական։ Ոստիկանությունն ինչ անի՞, տպավորություն է, որ Ոստիկանությունը պետք է պատերի տակով թաքուն ման գա։ Ո՛չ, կանոնները խախտողները և հանցագործները պետք է պատերի տակով ման գան, և Ոստիկանությունը պետք է լինի դուխով։ Հերիք է, Ոստիկանությունն ինչ անի․․․ այն կարծես երկրի թիվ մեկ թշնամին է։ Ո՛չ, «բեսպրեդելն» է այս երկրի թշնամին, և դրա մթնոլորտը տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը»,-ասել է Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ ոստիկանների՝ դիմակ կրելու պահանջից հետո քաղաքացիները չպետք է «լեզվակռիվ տան և հոխորտան»: Վարչապետի խոսքով՝ ինքնին դիմակ կրելը ուժ կիրառելու պատճառ չի կարող լինել, դա հետևանք է շղթայական գործողությունների։ ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում ոստիկանությունը հետևում է կորոնավիրուսի դեմ պայքարի հակաճգնաժամային միջոցառումների կատարմանը։ Հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է։ Ավելի վաղ, վարչապետը հայտնել էր, որ հունիսի 10-ին միայն օրվա առաջին կեսին 1800 քաղաքացի է տուգանվել՝ դիմակ չկրելու համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |