Վարչապետ. Նոր ռեկորդ ունենք` 723 դեպք մեկ օրում

Վարչապետ. Նոր ռեկորդ ունենք` 723 դեպք  մեկ օրում

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակի նոր 723 դեպք է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերուշ տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վարակի հետ կապված գործերը լավ չեն։

Նա հայտնել է նաև, որ 6 մահ է գրանցվել, դուրս է գրվել է 442 մարդ։

Վարչապետը նշել է, որ դառնացած է այս ցուցանիշներից, բայց նաև այն պատճառով, որ մարդիկ շարունակում են չպահպանել համավարակով պայմանավորված սահմանափակումները։

Նա նշել է, որ այդպիսի մարդկանց տեսել է փողոցներոմ, Սևանից վերադառնալիս, և այնպիսի տպավորութուն էր, որ «այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունքներ»։

Վարչապետն այդպիսի վերաբերմունքը նաև համարել է վերաբերմունք պետական կարգի հանդեպ՝ բացատրելով դա դարեր ի վեր պետականության բացակայությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---