ԱՆ․ ՀՀ-ում Covid-19-ի հակամարմինների տարածվածության հետազոտություն է սկսվել

ԱՆ․ ՀՀ-ում Covid-19-ի հակամարմինների տարածվածության հետազոտություն է սկսվել

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել են Covid-19 հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Աշխատանքներն իրականացնոմ են Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը, ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հետ համագործակցությամբ։

Հետազոտության նպատակն է պարզել Covid-19 ունեցող հիվանդների հետ առաջնագծում աշխատող բուժաշխատողների շրջանում հիվանդության նկատմամբ հակամարմինների տարածվածությունը։ Հետազոտության մեջ կընդգրկվեն ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները, որոնք ներկայումս զբաղվում են Covid-19 ունեցող հիվանդների բուժմամբ և խնամքով։ Հետազոտության հարցաթերթը մշակվել է համանման հետազոտությունների իրականացման ԱՀԿ ուղեցույցի հիման վրա։

Հետազոտության հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել բնակչության շրջանում:

Հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի ռեկորդային` նոր 723 դեպք է գրանցվել։ 6 մահ է գրանցվել, դուրս է գրվել է 442 մարդ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---