ՀՀ-ում կորոնավիրուսից և այլ պատճառով 11 մահ կա, ակտիվ դեպքերը` 9568

ՀՀ-ում կորոնավիրուսից և այլ պատճառով 11 մահ կա, ակտիվ դեպքերը` 9568

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 16,004 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 723-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 11 դեպք է գրանցվել, որոնցից 6-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 264 դեպք կա, այլ պատճառով՝ 91։

«Մահացած պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնել են ԱՆ-ից:

Դուրս է գրվել ևս 442 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 6081 է։

Փաստացի բուժվողները 9568 -ն են։

Ընդհանուր առմամբ, անցկացվել է 80,130 թեստ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---