Վրաստանում կորոնավիրուսի 15 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 15 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել:

Վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 879-ի, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման StopCov կայքը։

Դուրս է գրվել 1 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 704 հիվանդ, մահացել՝ 14։

Կարանտինում 2795 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 252։

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Որոշ սահմանափակումներ պահպանվում են, այդ թվում բազմամարդ հարսանիքների և հուղարկավորությունների արգելքը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---